Ահազանգ․ Փակ շուկայի տարածքում կապիշոնով տղամարդը մոտեցել է երեխային և հարցուփորձ արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ն ահազանգ ստացավ, որ ժամը 15։30-ի սահմաններում Մաշտոցի 5 հասցեում՝ Փակ շուկային կից կանգառում, կապիշոնով տղամարդը մոտեցել է երեխային և հարցրել անունը։ Հարցին ի պատասխան երեխան լռել է և մոտեցել կանգառում սպասող մարդկանց, սակայն տղամարդը կրկին մոտեցել է և հարցրել թե որ ավտոբուսին է սպասում։ Երեխան պատասխանել է, որ հայրիկին է սպասում, որից հետո տղամարդն անմիջապես հեռացել է՝ անցնելով դիմացի մայթ։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ օրերս երեխային առևանգել փորձող տղամարդը ձերբակալված է։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նա մոտեցել էր երեխաներին, ասել եկեք ձեզ տանեմ, բայց երեխաները չէին գնացել։ Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, 57-ամյա տղամարդ ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են տարածվել, թե միջին տարիքի տղամարդը մոտենում է երեխաներին և համոզելով փորձում նստեցնել իր մեքենան։ Դպրոցներում տագնապային իրավիճակ է, տնօրեններին զգուշացվել է ուշադիր լինել, իսկ ծնողներին հորդորվել, որ անձամբ գան և երեխաներին տուն տանեն։




Լրահոս