Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Արդշինբանկի աջակցությամբ բացել է «Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի մտերիմ ընկերոջ, դաշնակահար, երգչուհի, երաժշտագետ, ուսուցչուհի Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին, ով Եվրոպային ներկայացրեց մեծ կոմպոզիտորի երաժշտությունը։

Ցուցադրության շրջանակում կներկայացվեն շուրջ 150 արխիվային փաստաթուղթ և լուսանկար Գրականության և արվեստի թանգարանից, 4 կտավ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, վավերագրեր և լուսանկարներ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, ինչպես նաև Լալուա ընտանիքի արխիվից: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Կոմիտասի և Մարգարիտ Բաբայանի անձնական նամակագրությանը: Դրանից պարզ է դառնում, որ նրանք մտերիմ ընկերներ էին, համախոհներ ու դաշնակիցներ։ Հենց այս բարեկամության շնորհիվ երկուսն էլ դարձան հայ երաժշտության ոչ պաշտոնական դեսպաններն ամբողջ աշխարհում՝ կազմակերպեցին համերգներ և նույնիսկ հիմնեցին հայ և ֆրանսիացի երգիչներից կազմված երգչախումբ, որտեղ Կոմիտասը դարձավ դիրիժոր, իսկ Մարգարիտը հանդես եկավ որպես մենակատար։

«Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությանը աջակցել են Արդշինբանկը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, «Վեոլիա ջուր» ընկերությունը, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարանը։ Բացման օրը մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակիցներ ծաղիկներ դրեցին Վարդապետի շիրիմին և մասնակցեցին հոգեհանգստի հանդիսավոր արարողությանը։ Մեկնաբանելով միջոցառումը՝ Արդշինբանկի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանը, մասնավորապես, ասաց.

«Բանկը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում մեծ դեր է հատկացնում արվեստի աջակցմանը՝ նպատակ ունենալով նպաստել երկրի մշակութային ժառանգության պահպանմանը:

Իրականացվել են տարբեր մշակութային նախագծեր, որոնք կյանքի են կոչվել թե՛ ԿԳՍՄ նախարարության, թե՛ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հետ, իսկ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռևս 2019 թվականին, կոմպոզիտորի 150-ամյակին նվիրված «Կոմիտաս 150» փառատոնից։ Հետագայում աջակցել ենք կոմպոզիտորի ստեղծագործությունների մի շարք հրատարակությունների և համերգների իրականացմանը, ինչպես նաև «Կոմիտասի աշխատասենյակ» VR նախագծին, որը ստեղծվել է 3D մոդելավորման միջոցով և որի ընթացքում այցելուները կարող են վիրտուալ իրականության մեջ շրջել կոմպոզիտորի՝ Կոստանդնուպոլսում գտնվող աշխատասենյակում: Այս ամենը, անկասկած, ընդլայնում է նրա ստեղծագործական ժառանգության ճանաչողության շրջանակը։ Այսօրվա ցուցահանդեսը վերը նշվածի տրամաբանական շարունակաթյունն է, և մենք ուրախ ենք, որ մեր մասնակցությունն ենք ունեցել այս նախաձեռնությանը»:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Արդշինբանկի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի միջև կնքվել է եռակողմ համաձայնագիր, ըստ որի Բանկը հանձն է առել մասնակցել մեծն հայ կոմպոզիտորի ժառանգության վերականգնման և պահպանման միջոցառումների ֆինանսավորմանը:

Բանկերը վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս