Դեռ հինգ ամիս առաջ՝ մայիսի 25-26-ն էր, երբ Լոռու մարզում տեղի ունեցավ հսկա աղետ։
Հիմնականում Դեբետ գետի վարարման հետևանքով մարզի շատ բնակավայրեր հայտնվեցին անմխիթար վիճակում։
Աղետը բնակիչներից խլեց նրանց տները, անասուններին, այգիները. այն ամենն ինչն իրենց միակ ապրուստի միջոցն էր։
Աղետից անցել է արդեն 5 ամիս, բայց վիճակը շարունակում է անմխիթար մնալ, չնայած այս ամեն ինչի՝ տեղի բնակիչները չեն դադարում լինել լավատես և չդժգոհել։
ArmLur.am-ն այցելել է Լոռու մարզի Քարկոփ և Սանահին գյուղեր, որոնք ամենաշատն էին տուժել աղետից։
Շրջել ենք գյուղերում՝ հասկանալու, թե ինչ վիճակում են տները, և ինչ աշխատանքներ է տարվում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան