Երեքշաբթի ՆԱՏՕ-ն որոշումներ կկայացնի Ղրիմի անեքսիայից անհանգստացած Արևելյան Եվրոպայի երկրների պաշտպանության և Ուկրաինայի ռազմական ուժերին օգնություն ցուցաբերելու կապակցությամբ:
Դիվանագետների փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները կդիտարկեն տարբերակներ ` Արևելյան Եվրոպայի երկրներում զինավարժությունների ակտիվացումից և հավելյալ զինվորական ստորաբաժանումների տեղակայումից մինչև այդ երկրներում նոր ռազմակայանների տեղակայում:
Ընդ որում, Մոսկվայի վերջին քայլը կդիտարկվի իբրև սադրանք ՝ հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Դա Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի օկուպացման և Ղրիմի բռնազավթումից հետո կայացած ` ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների նախարարների առաջին հանդիպումն է Բրյուսելում:
ԱՄՆ-ն և իր դաշնակիցները պարզորոշ հայտարարել են, որ մտադիր չեն իրենց ռազմական ներուժն օգտագործել Ուկրաինայում, որը չի հանդիսանում ալյանսի անդամ: Միաժամանակ կառույցը փորձում է վստահեցնել Արևելյան Եվրոպայի իր անդամներին, որ նրանք գտնվում են ՆԱՏՕ-ի պաշտպանության տակ: