Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բացակայում են ընտրողների ռեգիստրից. որտե՞ղ է նա գրանցված. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փաշինյանը փորձ է անում փրկել ընտանիքին՝ կասկածելի քայլեր անելով։

ArmLur.am-ը դեռ հունիսին էր արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի անձնական տվյալները հեռացված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստրից։ Հետո պարզեցինք, որ ընտանիքի անդամները եւս չկան ՀՀ ընտրողների ռեգիստրում։

«Ժողովուրդ» օրաթերթը հետեւողականորեն ուսումնասիրեց եւ նկատեց, որ այժմ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով մեկ մարդ է բնակվում ՀՀ-ում, այն էլ բնակության հասցեն Տավուշի մարզի Իջեւան համայնքի Ենոքավան, առաջին փողոց բնակարան 9-ն է։

Նշված անձի հետ համատեղ բնակվում են 2 անձինք՝ Նիկոլտարեկից Չիբուխչյան Վարդուհին եւ Փաշինյան Շողերը։ Հարկ է նշել, որ Փաշինյանի և ընտանիքի չափահաս անդամների տվյալները բացակայում են ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից։

Թե ինչու են են այդպես մեկուսի ապրում իշխանությունները, պարզ չէ, սակայն փաստ է, որ Փաշինյանը ինչ-որ բանից փրկել կամ ապահովագրել է ընտանիքին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս