Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի ռազմական չեզոքությունը. Ադրբեջանի նախագահի օգնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի համար «լավագույն լուծումը» կլինի ռազմական չեզոքությունը, ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքների ստեղծումը: Այս մասին La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ըստ Հաջիևի՝ Հայաստանի ռազմականացումը պետք է իրականացվի «պատասխանատու ձևով և համաչափ», մինչդեռ Բաքուն, նրա պնդմամբ, ինքնապաշտպանվելու իրավունք ունի: Հաջիևը մտահոգություն է հայտնել Երևանի կողմից Ֆրանսիայից հեռահար հրթիռների գնման առնչությամբ։




Լրահոս