ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենդանիների հարձակումից այս տարի տուժել է 1․074 մարդ․ ովքեր են պատասխանատուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմաթիվ ահազանգերը, որ թափառող կենդանիները հարձակվում են մարդկանց վրա, չեն դադարում, որքան էլ օրինակ՝ թափառող շներին հաշվառում և կատաղության դեմ ներարկումներ են անում։

ArmLur.am-ին կրկին ահազանգում են, որ փողոցներում թափառող շները հարձակվում են երեխաների, երիտասարդների կամ տարեցների վրա և հաջողացնում են վնասել նրանց։ Ուսումնական տարվա հետ մեկտեղ դպրոցի բակերում ևս նման դեպքերը քիչ չեն պատահում։

Հիշենք նաև, որ անցած տարեվերջին Արարատի մարզում հայտնաբերել են 7-ամյա երեխայի դի։ Իրավապահները պարզել են, որ առավոտյան գյուղի դպրոցի 3 երեխաներ դպրոց գնալուց են եղել, երբ թափառական 5 շուն հարձակվել է երեխաների վրա:

Հայաստանում թափառող շներով զբաղվող ոչ մի պետական կառույց չկա, իսկ զբաղվողներն էլ մասնավոր ընկերություններ են կամ անհատներ, որոնց ռեսուրսներն ամբողջ պետության կարիքները չեն կարող հոգալ։

Իսկ ինչպիսի՞ն է վիճակագրությունը

ArmLur.am-ը Վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա համեմատ կենդանիների կողմից տուժելու դեպքերն աճել են՝ կազմելով 1․074, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում 855 դեպք է արձանագրվել:

Այսինքն հստակ կարող ենք ասել, որ թափառող կենդանիների դեմ պայքար գրեթե չի ընդանում, արդյունքում տուժում են անմեղ մարդիկ, նույնիսկ երեխաներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս