Ֆիլադելֆիան, ինչպես շատ հին քաղաքներ, ունի բազմաթիվ դպրոցական շենքեր, որոնք պարունակում են ասբեստ:
Ասբեստը բնական սիլիկատային միներալների խումբ է, կազմված է երկար, տարբեր ձևի և գույնի բարակ մանրաթելերից, որոնք առաջին կարգի քաղցկեղածին են։ Այս մասին հոդված է հրապարկել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում։
Հիմնականում հանդիպում են երկու տեսակի ասբեստներ՝ քրիզոթիլ (սպիտակ ասբեստ) և ամֆիբոլային։
Հետազոտությունները ցույց են տվել, որ ամֆիբոլային մանրաթելերն ավելի են մեծացնում մեզոթելիոմայի զարգացման ռիսկը, քան քրիզոթիլ ասբեստը:
Ենթադրվում է, որ Ֆիլադելֆիայի 214 դպրոցներից 80%-ը պարունակում են ասբեստային նյութեր: 2019 թվականից սկսած տասնմեկ դպրոց մասնակի կամ ամբողջությամբ փակվել է՝ վնասված ասբեստից արտանետվող նյութերի պատճառով:
Թեև ասբեստի ազդեցության ամենալուրջ հետևանքները տեղի են ունենում տարիներ անց՝ մեզոթելիոմայի և այլ քաղցկեղի տեսքով, կյանքի ցանկացած փուլում ասբեստի ազդեցությունը կարող է մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկը:
Ֆիլադելֆիայի երեխաների շրջակա միջավայրի առողջության տարածաշրջանային կենտրոնը «Առողջ դպրոցներ» նախաձեռնության հետ համագործակցությամբ մշակել է դպրոցներում ասբեստի վտանգի գնահատման ծրագիր՝ վերջինիս վտանգների վերլուծության և գնահատման համար:
Կենտրոնի հետազոտողները նախ պարզել են, թե դպրոցում որտեղ են գտնվել ասբեստ պարունակող բոլոր նյութերը, և թե որ մասերում են առկա վնասված ասբեստ պարունակող նյութեր (սրանք կարող են օդի մեջ արձակել վնասակար ասբեստի մանրաթելեր), այնուհետև նրանք ուսումնասիրել են նյութի փխրունությունը: ԱՄՆ Շրջակա միջավայրի գործակալության համաձայն՝ փխրուն նյութերն այն նյութերն են, որոնք կարելի է ձեռքով մանրացնել կամ փոշու վերածել: Փխրուն նյութերը կարող են շատ ավելի շատ ասբեստի մանրաթելեր արձակել օդ, քան ոչ փխրուն նյութերը: Եթե փխրուն նյութը վնասված է և գտնվում է այնպիսի տարածքում, որտեղ մարդիկ ավելի հաճախ են գտնվում (օրինակ՝ դասարան, մարզասրահ կամ միջանցք), այն պետք է անհապաղ վերանորոգվի: Ոչ փխրուն ասբեստ պարունակող նյութերը մանրաթելերը հեշտությամբ չի արտանետում օդ: Այնուամենայնիվ, եթե դրանք վնասված են ավելի քան 10% -ով, նրանք կարող են արտանետել մանրաթելեր:
Կանխարգելիչ սպասարկումը, ասբեստ պարունակող նյութերի հեռացման ընթացակարգերի պահպանումը այն հիմնական միջոցներ են, որոնք կնպաստեն երեխաների և անձնակազմի՝ ասբեստի մանրաթելերի ազդեցությունից զերծ մնալուն: