![](https://armlur.am/wp-content/uploads/2024/09/K2HeuzIPfvWcG6YekDlAd5hFxVt025cpUJ3oKtTn.webp)
89 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Մեգի Սմիթը, որը հայտնի է Հարրի Փոթերի ֆիլմերում, «Դաունթոն աբբայություն» սերիալում իր դերակատարումներով։
Այս մասին հաղորդում է BBC-ն։
Դերասանուհու մահվան մասին հայտնել են նրա որդիները՝ նշելով, որ նա խաղաղ մահացել է սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ հիվանդանոցում, և իր կյանքի վերջին րոպեներին եղել է ընտանիքի և ընկերների կողքին։