Ուկրաինահայ նկարիչների ցուցահանդես՝ Կիևում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցի Միտրոպոլիտի տանը սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ճանաչված նկարիչներ Բորիս Եղիազարյանի, Հովհաննես Զոհրաբյանի և Մարինա Սարգսյանի ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։

Ուկրաինայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա են եղել օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, պաշտոնյաներ և այլոք: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայում բնակվող հայ նկարիչների ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը։




Լրահոս