
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպում է ունեցել Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Բասամ Սաբաղի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բանակցությունները սկսվել են միակողմանի պատժամիջոցներին հակազդելու հարցում համագործակցության մասին հռչակագրի ստորագրմամբ։
Լավրովն ու Սաբաղը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ իսրայելական հարվածների ենթարկված Լիբանանում իրավիճակի սրման լույսի ներքո: