Խաչիկյանի գործով երրորդ դատավորը կշարունակի քննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական քննության ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդություն էր ներկայացրել այն մասին, որ դատավոր Արշակ Վարդանյանը չի կարող իրականացնել դատաքննությունը:

Խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետ դատարանը որոշեց մերժել ` անհիմն լինելու հիմքով: Դատավորի հիմնավորմամբ` ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու  պաշտպան Զաքարյանի հիմնավորումներն անհիմն են, դատարանը պարտավոր է քննել բոլոր հիմքերը, դա փաստարկ չի կարող հանդիսանալ:

Հիշեցնենք, որ դատավոր Վարդանյանը գործով արդեն երրորդն է: Սկզբում քննությունը նախագահում էր դատավոր Մխիթար Պապոյանը, ով, այլ դատարան տեղափոխվելու պատճառով, թողեց գործի քննությունը:

Ապա դատավոր էր նշանակվել Մեսրոպ Մակյանը, ով հայտնել էր, որ եղել է ամբաստանյալ Վազգեն Խաչիկյանի համակուրսեցին և վերջինիս հետ ջերմ հարաբերությունների մեջ է եղել, ինչի պատճառով էլ ինքնաբացարկ էր ներկայացրել:

Այժմ գործով դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը:

Դատարանը հայտնեց նաև, որ այսուհետ հանրային պաշտպան Աննա Ջուվանովան կներկայացնի Բագրատ Մուրադյանի և Արմեն Խաչատրյանի շահերը:

Աննա Ջուվանովան միջնորդություն ներկայացրեց իր վստահորդների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Պաշտպանն իր խոսքում նշեց, որ շատ հնարավոր է, որ հետագայում պարզվի, որ դատավոր Վարդանյանը ԵՊՀ-ում դասավանդել է Վազգեն Խաչիկյանին:

Այս պահին Ջուվանովան շարունակում է հիմքեր ներկայացնել դատարանին իր վստահորդների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին 13 աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել պետական պաշտոնը չարաշահելու և պետական գումարները շորթելու համար:

 




Լրահոս