ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստան ժամանած Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությանը՝ Սմոլենսկի և Դորոգոբուժսկի միտրոպոլիտ Տեր Իսիդորի գլխավորությամբ։
Ինչպես հայտնել են դեսպանությունից, պատվիրակությունը Հայաստանում է Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության հրավերով` մասնակցելու Էջմիածնում Մայր տաճարի վերաօծման հանդիսավոր միջոցառումներին:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ և ռուս ժողովուրդների ավանդական հոգևոր և բարոյական կապերի ամրապնդման հարցերը։