Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին:

«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Հարավային Կովկասում և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ: Ընդգծվել է արտաքին քաղաքական համակարգման ներկայիս բարձր մակարդակի պահպանման երկուստեք շահագրգռվածությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախարարները հաստատել են Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության կառուցման ուղու անփոփոխությունը և նախկինում համաձայնեցված բոլոր համատեղ նախագծերի իրականացման հանձնառությունը: Լավրովն ու Արաղչին համաձայնեցրել են բարձրագույն և բարձր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։ Լավրովն իրանցի գործընկերոջը կրկին հրավիրել է Մոսկվա:




Լրահոս