
«Լիոնի» պաշտպան Սեմուել Յումտիտին հայտնվել է «Յուվենտուսի» և «Միլանի» ուշադրության կենտրոնում ՝ հայտնում է tuttojuve.com-ը։
Երկու թիմերի ներկայացուցիչները կհետևեն կամերունցի ծագումով ֆրանսիացի պաշտպանի ելույթներին Եվրոպայի Լիգայի 1/4 փուլի պատասխան հանդիպման ժամանակ, երբ «թուրինցիները» կընդունեն ֆրանսիացիներին։
Եթե խաղացողը կարողանա տպավորել պոտենցիալ գնորդներին,ապա, ամենայն հավանականությամբ, կհայտնվի Իտալիայում։