ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Հյուսիս-Հարավ (Քաջարան-Ագարակ) 32 կմ ծրագրի Մ2 գործող միջպետական ճանապարհի 360-րդ կմ-ին հարակից տարածքի շինհրապարակ։
Նախարարին ներկայացվել է, որ, ըստ ժամանակացույցի, առաջիկայում նախատեսված է սկսել թունելի փորման և կամուրջների կառուցման աշխատանքները։
Ճանապարհի մյուս հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, և հաշվի առնելով շինարարության տեմպերի և ծավալների աճը՝ գրեթե կրկնակի ավելացել է շինհրապարակում առկա աշխատող տեխնիկաների քանակը՝ նախկին 80-ի փոխարեն դառնալով 150։
ՀՀ ՏԿԵ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է պատշաճ կերպով համագործակցել՝ լուծելու բոլոր խնդիրները, մեծացնելու աշխատանքերի տեմպերը՝ միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով կատարված աշխատանքների որակը։
Նախարար Սանոսյանը կանգառ է կատարել նաև Մեղրու տրանսպորտային հանգույցում, որն ըստ նախագծի, ունենալու է էստակադաներ։