«Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին նախագահ Քոչարյանը չի մասնակցելու»:
Այս մասին ArmLur.am-ին հայտնեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Միաժամանակ շեշտեմ, որ երկրորդ նախագահը մշտապես ընդգծված հարգանք ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»,- ասաց Բագրատ Միկոյանը։
Նշենք նաև, որ Սերժ Սարգսյանի գրասենյակից լրատվամիջոցներին հայտնել էին, որ Սերժ Սարգսյանը նույնպես չի մասնակցի Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին:
Հիշեցնենք, որ Մյուռոնօրհնեքի արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Մայր տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերի 29-ին։