Բլինքենը մտահոգություն է հայտնել, որ Պեկինը ռազմական աջակցություն է տրամադրում Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:

Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Բլինքենն ընդգծել է առողջ մրցակցության, տարաձայնությունները դիվանագիտական միջոցներով կարգավորելու կարևորությունը: Նա մտահոգություն է հայտնել, որ Պեկինը ռազմական աջակցություն է տրամադրում Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում:

Պետքարտուղարը նաև շեշտել է Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Վան Ին էլ հայտարարել է՝ երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում առաջընթաց է գրանցվել, և այն հարկավոր է «փայփայել»: Միաժամանակ, չինական կողմը կոչ է արել Վաշինգտոնին «երկերեսանի քաղաքականություն» չվարել՝ մի կողմից ճնշելով Պեկինին, մյուս կողմից փորձելով երկխոսել նրա հետ:

Վան Ին ամերիկյան կողմին հորդորել է նաև չաջակցել Թայվանի անկախության գաղափարին և չզինել կղզին: Դիվանագետը վստահեցրել է, որ Ուկրաինայի հարցում էլ Պեկինն ազնիվ դիրքորոշում ունի, և հանդես է գալիս խաղաղ բանակցությունների օգտին:




Լրահոս