ՖՈՏՈ. Որ երկրների քաղաքացիներն են ամենաշատը ՀՀ-ում գույք վաճառել. թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե օտարերկրյա քաղաքացիների կողմից քանի՞ անշարժ գույքի գործարքներ են եղել ՀՀ-ում 2024 թվականի հուլիս ամսին՝ ըստ գույքի տեսակների և երկրների ու տարածաշրջանների։

Ներկայացնում, թե որ երկրների քաղաքացիներն են ՀՀ-ում անշարժ գույք վաճառել։

Այսպիսով, ցանկի առաջին հորիզոնականում ՌԴ-ն է։

Ռուսաստանի Դաշնության 188 քաղաքացի վաճառել է Բազմաբնակարան շենքի 70 բնակարան, 40 բնակելի տուն, արտադրական նշանակության 1 շինություն, հասարակական նշանակության 1 շինություն, 4 ավտոտնակ, 72 հողատարածք, որից 33-ը գյուղատնտեսական նշանակության։

ԱՄՆ-ի 15 քաղաքացի ՀՀ-ում վաճառել է բազմաբնակարան շենքի 5 բնակարան, 3 բնակելի տուն, հասարակական նշանակության 2 շինություն և 4 հողատարածք։

Համեմատելով ՌԴ-ի քաղաքացիների կողմից վաճառված անշարժ գույքի հետ՝ նկատելի է, որ ԱՄՆ-ի քաղաքացիները զգալիորեն քիչ են վաճառք իրականացրել։

Իրանի Իսլամական Հանրապետության 3 քաղաքացի ՀՀ-ում վաճառել է բազմաբնակարան շենքի 1 բնակարան, 1 ավտոտնակ և 1 հողատարածք։

Սիրիայի 1 քաղաքացի ՀՀ-ում վաճառել է ընդամենը 1 բնակելի տուն։

Եվրոպական պետությունների 27 քաղաքացի ՀՀ-ում վաճառել է բազմաբնակարան շենքի 13 բնակարան, բնակելի 5 տուն, 1 ավտոտնակ, 8 հողատարածք, որից 2-ը՝ գյուղատնտեսական նշանակության։

ԱՊՀ պետությունների 15 քաղաքացի, բացի ՌԴ-ից, ՀՀ-ում վաճառել է բազմաբնակարան շենքի 5 բնակարան, բնակելի 4 տուն, 6 հողատարածք, որից 1-ը՝ գյուղատնտեսական նշանակության։

Այլ պետությունների 4 քաղաքացի ՀՀ-ում վաճառել է բազմաբնակարան շենքի 1 բնակարան և 3 հողատարածք, որից 1-ը՝ գյուղատնտեսական նշանակության։

Ընդհանուր 253 օտարերկրյա քաղաքացի ՀՀ-ում վաճառել է բազմաբնակարան շենքի 95 բնակարան, բնակելի 53 տուն, արտադրական նշանակության 1 շինություն, հասարակական նշանակության 3 շինություն, 7 ավտոտնակ, 94 հողատարածք,որից 37-ը՝ գյուղատնտեսական նշանակության։

Նայելով վիճակագրությանը պարզ է դառնում, որ ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներից անշարժ գույք ամենաշատը վաճառածները ՌԴ-ի քաղաքացիներն են։

Աննա Սրապիոնյան




Լրահոս