Պակիստանում ուղղաթիռ է կործանվել, որում եղել են նաև ռուս օդաչուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան շրջանում Մի-8 ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է վեց մարդ, ութը վիրավորվել է, հայտնում է Geo-ն։

«Պակիստանի նավթի որոնողական և արդյունահանող «Mari Petroleum Limited» ընկերությանը պատկանող վարձակալված ուղղաթիռը տեխնիկական պատճառներով վթարի է ենթարկվել նավթահանքի մոտ», – հայտնում է հրատարակությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։

Ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ վթարը տեղի է ունեցել հենց տեխնիկական պատճառներով և որևէ կապ չունի անվտանգության իրավիճակի հետ։ Նա հավելել է, որ վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Աղբյուրները Geo News-ին հայտնել են, որ օտարերկրյա երեք օդաչուները Ռուսաստանի քաղաքացիներ են:

Հրատարակության աղբյուրները նշել են, որ թռիչքից անմիջապես հետո ուղղաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել, իսկ վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ վթարային վայրէջքի ժամանակ դրա պոչային հատվածը բախվել է գետնին։




Լրահոս