Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը Նասրալլայի կյանքից զրկվելուց հետո կոշտ հայտարարություն է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելը կպատժվի «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի մահվան համար, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, հաղորդում է Tasnim գործակալությունը։

«Այսօր, Աստծո շնորհով ու զորությամբ, Լիբանանը կստիպի մեղավոր, չարամիտ ու անարգ թշնամուն ապաշխարել»,- ասել նա։

Ըստ Խամենեիի՝ նման արարք կատարելով՝ Իսրայելի ղեկավարությունը ցույց տվեց իր անհեռատեսությունը։

Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «չափազանց թույլ է Լիբանանում «Հեզբոլլահին» լուրջ վնաս հասցնելու համար:

Շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահվան մասին՝ Բեյրութում կազմակերպության կենտրոնակայանի վրա ավիահարվածի հետևանքով։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատվեց նաև լիբանանյան շարժման կողմից:




Լրահոս