
Մայր աթոռ սուրբ Էջմիածնում մեկնարկել է Մայր տաճարի Մյուռոնօրհնության արարողությունը:
ArmLur.am-ը նկատեց, որ «Տաշիր» ընկերությունների ցանցի սեփականատեր, մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանը Մայր տաճարի Մյուռոնօրհնության արարողության քավորն է: Նա հատուկ հանդերձանքով կանգնած է Վեհափառ տիրոջ կողքին՝ բռնելով սրբալույս Մյուռոնի տարայի կափարիչը:
Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 29-ին, տեղի կունենա Մայր տաճարի վերաօծումը։