ՖՈՏՈ. Ինչպիսին է վարակային վիրուսների վիճակագրությունը հունվար-հուլիս ամիսներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վիճակագրական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետությունում արձանագրված հիվանդությունների բացարձակ եւ հարաբերական ցուցանիշները՝ 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին։

Այսպիսով, այս տարվա առաջին 7 ամիսներին արձանագրվել է քութեշով վարակման 2 հազար 583 դեպք։

Հիշեցնենք, որ տարեսկզբին կարմրուկը և քութեշը վարակի ռեկորդային ցուցանիշ էին ապահովել, ինչը նկատելի է նշված վիճակագրությունում։

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ջրծաղիկի 16 հազար 193 դեպք։

Հունվար-հուլիս ամիսներին արձանագրվել է կարմրուկի 512 դեպք, վիրուսային թոքաբորբի 140 դեպք։

նդր

Էմմա Միքայելյան




Լրահոս