Լիտվան Ուկրաինային է փոխանցել ռազմական օգնության նոր խմբաքանակ, որը ներառում է զինամթերք, դյուրակիր համակարգիչներ և այլ սարքավորումներ։ Այս մասին հայտնում է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։
«Լիտվան ուժեղացնում է Ուկրաինայի պաշտպանությունը ռազմական աջակցության նոր խմբաքանակով։ Մեր աջակցությունն անսասան է. միասին դեպի հաղթանակ»,-ասվում է հրապարակման մեջ։
Մինչ այս, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ելույթ ունենալով ԱՄՆ-ում արտաքին հարաբերությունների խորհրդի սեմինարում, ասել էր, որ Ուկրաինան, առանց ԱՄՆ-ի և Եվրամիության օգնության, ստիպված կլինի մոտ երկու շաբաթից բարձրացնել սպիտակ դրոշը՝ Ռուսաստանի հետ հակամարտությունում։