
«Մադրիդի Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մոտակա ժամանակները չի կարողանա հույս դնել թիմի պաշտպան Մարսելո Ժունիորի վրա ՝ հայտնում է իսպանական մամուլը։
Բրազիլիացի ֆուտբոլիստը ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել, իսկ թիմի բուժ-պերսոնալը նրա շարք վերադառնալու հստակ ժամկետ չի նշում։
Այդուհանդերձ «Արքայական ակումբում» հույս ունեն, որ Մարսելոն կկարողանա մասնակցել Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, որը նախատեսված է ապրիլի 16-ին։