![](https://armlur.am/wp-content/uploads/2024/09/1975259510_0_0_2441_1659_1440x900_80_0_1_436f253882580d26e56b030b8d90d697.jpg.webp)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահին ոչնչացնելու հրամանը Իսրայելին տրվել է ԱՄՆ-ից։ Նրա խոսքերը մեջբերում է իրանական ISNA գործակալությունը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրուլլահը սպանվել է ուրբաթ օրը Բեյրութում իսրայելական օդուժի հարձակման ժամանակ։ Այս գործողությունը ստացել է «Նոր կարգ» ծածկանունը։ Շիական շարժումը հաստատել է իր առաջնորդի մահը։
«Միջազգային հանրությունը չի մոռանա, որ այս ահաբեկչության հրամանը տրվել է Նյու Յորքից, ամերիկացիները չեն կարող հերքել իրենց մասնակցությունը Իսրայելին օգնելու գործում»,- ասել է նա։