Մենք հուզված ենք. Հռիփսիմե Հակոբյանը խոսել է որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Մենք անչափ երջանիկ ենք,բայց միևնույն ժամանակ հուզված: Բոլորիդ աղոթքները մեզ հետ, Հայաստանի Հանրապետությունը Մանկական Եվրատեսիլ 2024 -ում այս տարի կներկայացնի Լեոն»:

Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը:

Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:

Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն: Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:




Լրահոս