Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը:
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:
Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն:
Լեո Մկրտչյանը հայտնի հայ արտիստներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի տղան է։
Հետաքրքիր է թե արդյո՞ք արդար ընտրություն է կատարվել, թե ամեն դեպքում այստեղ էլ է գործել «ԽԾԲ»-ն (խնամի, ծանոթ, բարեկամ)։