Այսօր` սեպտեմբերի 29-ն է, սուրճի համաշխարհային օրը:
Սուրճն ըմպելիք է, որը պատրաստվում է սրճենու բոված սերմերից: Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեին անունով ալկալոիդի՝ սուրճն ունի օրգանիզմը խթանող ազդեցություն:
Այսօր այն աշխարհի ամենատարածված ըմպելիքներից է: Կա հայտնի պատմություն այն մասին, որ սուրճի ծառի հրաշալի հատկությունների առաջին բացահայտողը եղել է Քալդի անունով եթովպացի հովիվը, մոտավորապես, 850 թվականին: Լեռների լանջերին իր հոտն արածեցնելու ժամանակ հովիվն ուշադրություն է դարձրել այծերի զարմանալի պահվածքի վրա: Այդ բույսի տերևներն ուտելով` կենդանիները սկսում էին վազվզել այս ու այն կողմ և ցատկոտել։ Քալդիի պատմածը լսելով` մոտակա վանքի վերակացուն նույնպես փորձում է այդ տերևները և զգաում է դրանց առույգացնող հատկությունը։
Սուրճի տերևներից և պտուղներից պատրաստված թուրմի օգտագործումը դառնում է վանքի ավանդույթը և շուտով սիրելի է դառնում նաև շրջակա գյուղերի բնակիչների մոտ։ Եթովպիայում տարածվելուց հետո ըմպելիքը ճանաչվում է Եմենում, իսկ հետագայում՝ նաև ամբողջ աշխարհում։
Հետաքրքիր փաստեր սուրճի մասին
- Սուրճի արտադրության 40% կատարվում է Բրազիլիայում
- Սուրճամոլների 70%-ը խմում է «Արաբիկա» տեսակի սուրճ, իսկ 30%-ը՝ «Ռոբուստա», որը ավելի ցածր կարգի է, բայց ավելի դիմացկուն է չորացմանն ու հիվանդություններին, նրանից 2 անգամ ավելի շատ բերք կարելի է ստանալ, քան «Արաբիկայից»: «Արաբիկա»-ն իր մեջ պարունակում է 1% կոֆեին, իսկ «Ռոբուստա»-ն՝ 2%: Լուծվող սուրճ արտադրողները հիմնականում խառնում են այս երկու տեսակի սուրճերն իրար։
- Սուրճի ծառի երկարությունը կարող է հասնել 9 մետրից մի փոքր շատ, սակայն ինչքանով որ հարմար է սուրճը հավաքել ավելի փոքր բարձրությունից, այժմ սուրճի ծառի բարձրությունը հազվադեպ է անցնում 3 մետրը։
- Սուրճի ամենամեծ սիրահարներն ապրում ենԱՄՆ-ում, ամենաշատ սուրճը խմում են հենց ԱՄՆ-ում։
Գոյություն ունի սուրճի պատրաստման մի քանի հազար ձև՝ այդ թվում նաև կարմիր պղպեղով, սխտորով և նույնիսկ կարագով։ Սակայն այս բոլոր ձևերի մեջ ամենաօգտակարը սուրճի պատրաստման Սկանդինավյան ձևն է։ - Աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքների մեջ սուրճը զբաղեցնում է երկրորդ հորզոնականը. Առաջին հորիզոնականում նավթն է։
- Սուրճն այժմ ավելի, քան 700 տարեկան է։
- Առանց շաքարավազի սև սուրճի կալորիականությունը 0 է։
- Ամերիկանո տեսակի սուրճն առաջացել էԵրկրորդ համաշխարհային պատերազմիժամանակ՝ ամերիկացի զինվորները չէին կարողանում խմել եվրոպական սուրճը, այդ իսկ պատճառով նրանք ջուր ավելացրին այդ սուրճի վրա։
- Սուրճի ակնթարթային ազդեցությունը միֆ է. իրականում սուրճն ազդում է խմելուց 30 րոպե անց, և նրա ազդեցությունը մնում է 2-6 ժամ։