![](https://armlur.am/wp-content/uploads/2024/09/18053927-8bec-40a3-ae56-b0c3bf46ab16.jpeg)
Այս պահին Վարագա Սուրբ Խաչի տոնին Էջմիածնում տեղի է ունենում Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։
Հրավիրված է ողջ քաղաքական վերնախավը, հասարակական, քաղաքական գործիչներ, տարբեր երկրներից եկեղեցական պատվիրակություններ: Արարողությունից րոպեներ առաջ Էջմիածին ժամանեցին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին էլ տեղի է ունեցել Սրբալույս մյուռոնօրհնության արարողությունը, այն ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեց:
Մանրամասները՝ տեսանյութում։