![](https://armlur.am/wp-content/uploads/2024/09/86ded617-715c-4970-835d-7606c3c9dde0.jpeg)
Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնին Էջմիածնում տեղի է ունեցել Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։
Հրավիրված էր ողջ քաղաքական վերնախավը, հասարակական, քաղաքական գործիչներ, տարբեր երկրներից եկեղեցական պատվիրակություններ: Արարողությունից րոպեներ առաջ Էջմիածին ժամանեցին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Սակայն Սուրբ պատարագը դեռ չավարտված՝ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ լքեցին Էջմիածնի Մայր տաճարը։
Հիշեցնենք, որ նախօրեին էլ տեղի է ունեցել Սրբալույս մյուռոնօրհնության արարողությունը, այն ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեց:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան