Սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ Սամբոյի միջազգային մրցաշար, որին ներկա էին Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը, երկու տասնյակից ավել երկրների պատվիրակություններ, մարզասերներ ամբողջ աշխարհից: Այս մասին տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։
«Սամբոյի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ այս մրցաշարին շնորհվեց բարձրագույն կարգավիճակ՝ «աշխարհի գավաթ»։ Կրկին շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, առանձնահատուկ շնորհավորանքներս հաղթող մարզիկներին և հաղթող թիմին»,- գրել է Գագիկ Ծառուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։