News.5tv.am-ը գրում է․ «Այսուհետ բոլոր առավոտները բացվում էին Արծրունի «հաղթելու ենք» հեշթեգով. Ժամը 08.08-ին նա բացառիկ լուսանկար է հրապարակում՝ ժամը 04:30-ի սահմաններում Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են:
Անշուշտ, հասարակությունն արդեն անվերապահորեն հավատում էր Արծրունի «հաղթելուենք»-ներին, բայց միևնույն է բանավոր խոսքը հիմնավորելու համար ուղեկցող լուսանկարներ ու տեսանյութեր էին անհրաժեշտ»:
Մանրամասները՝ տեսանյութում։