Լյուքսեմբուգի փոխվարչապետն առաջարկել է մինչև COP29-ը լուծում տալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը հույս է հայտնել, որ Բաքվում կայանալիք COP29-ից առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը լուծում կստանա:

Այս մասին Քսավիե Բետելն ասել է ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայում:

«Առաջիկայում սպասվում է COP29-ը Բաքվում, և կարծում եմ, որ դա մեզ համար շատ կարևոր պահ է լինելու։ Այսօր մենք ունենք հակամարտություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, և ես հույս ունեմ, որ այն կլուծվի COP29-ից առաջ։ Եկեք դա անենք, եկեք հանձնառություն վերցնենք խաղաղության համար: Եկեք ցույց տանք, որ կարող ենք հպարտանալ Բաքու այցելելով, և այն արդյունքներով, երբ բոլորը երջանիկ կլինեն, որ հակամարտություն չկա ու այն չի վերսկսվելու, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- առաջարկել է Բետելը:




Լրահոս