Այսօր «Քաղաքացիական պայմանագիր»-ը խմբակցության նիստ կանի:
Օրակարգում լինելու են ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության պահանջով ստորարագրահավաքի հարցը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ 27 պատգամավոր է միացել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին:
Ստորագրություններն արդեն ներկայացվել են խմբակցության ղեկավար կազմին, վերջիններս էլ
պետք է այն ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին:
Քրիստինա Մուշեղյան