Դորտմունտի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յորգեն Կլոպը նշել է, որ «Ռեալ»- «Բորուսիա» դիմակայությունում ֆավորիտ է իսպանական ակումբը. տեղեկացնում է Marca.com-ը ։
«Ռեալ»-ը ձեռք է բերել հիանալի խաղացողների, ինչպիսիք են Բեյլը և Իսկոն։ Այս տարի թիմն ավելի համակարգված է խաղում, քան նախորդ մրցաշրջանում»,-նշել է Կլոպը։
Հիշեցնենք, որ «Ռեալ»- «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ Երևանի ժամանակով 22։45-ին։