ՆԱՏՕ-ի ղեկավարությանը հայտնի է ռուս-ուկրաինական սահմանին ռուսաստանյան զինուժի ոչ մեծ ստորաբաժանումների տեղաշարժերի մասին, սակայն դրանք չեն արտացոլում լրիվ պատկերը:
Պենտագոնի ղելակար Չակ Հեյգելի խոսքով, նա «չի կարող ճշգրիտ ասել, արդյոք Ռուսաստանը հետ է քաշում իր զորքը, թե ոչ»:
Հնարավոր է, որ զորքերի տեղաշարժն իրականացվում է րոտացիայի նպատակով, գրում է «Ամերիկայի ձայնը»:
Ինչպես նշել է Հեյգելը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախորեին իրեն հավաստիացրել է, թե Ռուսաստանի զինուժն այնտեղ է գտնվում զինավարժոևւթյունների անցկացման նպատակով, սակայն նշված տարածքում կենտրոնացած է ահռելի զինուժ, որի թվաքանակը հասնում է տասնյակ հազարների:
Պետդեպի մամլո քարտուղար Ջոն Պասկին հայտարարել է. որ ռուսաստանյան զորքերի ետ քաշման մասին տեղեկությունների հաստատման դեպքում դրանք կգնահատվն իբրև «ցանկալի նախնական քայլ»: