ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ի և Իրանի ղեկավարների միջև քաղաքական հզոր կամք կա՝ զարգացնելու կապերը բոլոր ոլորտներում․ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս առևտրի կենտրոնը ամենախոշոր կենտրոնն է աշխարհում և սա վկայում է Իրանի և Հայաստանի միջև եղող բարեկամական խորը հարաբերությունների մասին։ Այս մասին Հայաստանում իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնի բացման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Իրանի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը թռիչքային աճ են գրանցել, հուսով եմ, որ այս կենտրոնի բացումն էլ ավելի կնպաստի դրան։ Վճռական ենք բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնել»,- ասաց դեսպանը։

Դեսպանը շեշտեց․ «Քաղաքական հզոր կամք է առկա 2 երկրնների ղեկավարների մոտ՝ զարգացնելու երկրների միջև փոխգործակցությունը բոլոր ոլորտներում»։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս