ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գայթակղում են փափուկ խաղալիքով, ասում՝ արի քեզ տուն տանենք. ինչպես են փորձում առևանգել երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am լրատվականը տեղեկացրել է, որ դեռևս սեպտեմբերի 25-ից համացանցում տեղեկություններ են տարածվում, որ միջին տարիքի տղամարդը մոտենում է երեխաներին և համոզելով փորձում նստեցնել իր մեքենան։

Դպրոցներում տագնապային իրավիճակ է, տնօրեններին զգուշացվել է ուշադիր լինել, իսկ ծնողներին հորդորվել, որ անձամբ գնան և երեխաներին տուն տանեն։ Համացանցում տարածվել է նաև առևանգման փորձ կատարող տղամարդու լուսանկարը:

ArmLur.am-ը շրջել է Երևանի դպրոցներում` պարզելու, թե ինչ իրավիճակ է այս պահին այնտեղ, արդյո՞ք տեղյակ են ծնողները, որ կան անձինք, ովքեր երեխաներին փորձում են առևանգել:

ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ կա ձերբակալված մեկ տղամարդ, ենթադրվում է, որ նա համացանցում տարածված լուսանկարի տղամարդն է։ Կատարվում է քննություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս