ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Թող Սրբալույս մյուռոնն աշխարհով մեկ կամրջի հայությանը»․ Նազենի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի սեպտեմբերի 27-ին` Վարագա Ս. Խաչի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվել է Սրբալույս Մյուռոնի օրհնություն: Այս մասին դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել․

«Թող ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈւՌՈՆՆ աշխարհով մեկ կամրջի հայությանը՝ Քրիստոսի սիրուց իր բաժինը մեզ հանելով, միացնի ու դրոշմի միայն սիրով:

Թող ՄԱՅՐ Աթոռ Սուրբ Էջմիածնի ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ Վերաօծումով վերջ դրվի դժբախտությունների անդադար շղթան ու անգիտակ կյանքի հորձանուտը՝ ջրերը մաքրվեն, գիտակցությունը հետ գա, Հայրենիքը շնչի ու չարը մեր միջից վերանա՝ իր բոլոր դրսևորումներով: Սբ․ Հոգին արթուն պահի մեզ ու Աստվածային զորությամբ՝ ոգով ամրանանք, ազատվենք հուսահատության մեղքից ու ամեն ՆՈՐ օրում ՆՈՐոգվենք վերջապես՝ ամրանալով, ոչ թե օրեցօր փոքրանալով:

Տեր ողորմյա ու պահպանի Երկիրը Հայոց՝ Հայաստան ու Արցախ, Ժողովրդին հայոց ու մեր խիղճը….

ԱՄԵՆ!»։

Լիլիթ Նալբանդյան




Լրահոս