ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խորհրդարանում տեղահանված արցախցիների հարցով նոր հանձնաժողով է ձևավորվել. ով կղեկավարի այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հերթական քննիչ հանձնաժողովն է ձևավորվել։

Հանձնաժողովի նպատակն է ուսումնասիրել «բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները»։

Ընդդիմությունն առաջարկել է, որ ժամանակավոր հանձնաժողովը ղեկավարի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումից հետո, այն պետք է նաեւ ԱԺ լիագումար նիստում քննարկվի և հաստատվի հանձնաժողովի անդամների թիվը: Եթե իշխող մեծամասնությունը, որն այս դեպքում ՔՊ-ն է, չհաստատի այն, հանձնաժողովը չի կարող գործել և որոշումներ կայացնել:

ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չեն քննարկել այս հարցը և որոշում չունեն ընդդիմության այս նախաձեռնության մասով։

Նշենք, որ ընդդիմության՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու այս նախագիծն ընդգրկված է վաղը մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգում:

Մանրամասները՝ տեսանյութում

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս