![](https://armlur.am/wp-content/uploads/2024/09/548159cd3055229c4_59cd30551fbea.thumb_.jpg)
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես Իսահակյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Նշված ճանապարհահատվածը կգծանշվի և կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ: