
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Այս մասին հաղորդագրություն է տարածել փոխվարչապետի գրասենյակը։
Բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին։