Լուսանկարը՝ համացանցից
Այսօր լրանում է Արցախյան քառօրյա պատերազմի 4 տարին եւ միեւնույն ժամանակ 1 տարին, ինչ Արցախն ամբողջովին հայաթափվեց: «Ժողովուրդ օրաթերթը գտել է լուսանկար՝ ինչպես էին մեկ տարի առաջ մարդիկ, իրենց տունը լքելուց առաջ, կոտրում տան սպասքը եւ այլ իրեր, որոնք տարիներով հավաքել էին, սակայն իրենց հետ բերելու հնարավորություն չունեին:
Այս կտորտանքների հետ մարդիկ ասես բեկորների են վերածել իրենց ապրած տարիները նաեւ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ե՞րբ կարող է ուսուցիչը դիմել տարակարգ ստանալու համար։
Աշոտ Ալավերդյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թ. փետրվարի 9-ի ՀՕ-35-Ն օրենքը ուժի մեջ է մտել 2022 թ. մարտի 3-ից, որով սահմանվել են փոփոխություններ նաեւ ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում:
Համաձայն վերոգրյալ օրենքի պահանջների՝ մարտի 3-ից սկսած՝ տարակարգի շնորհման գործընթացը կիրականացվի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից օրենքով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունելուց հետո, որով կսահմանվեն տարակարգի շնորհման համար ուսուցչի մասնագիտական չափանիշները:
ՀՀ ԿԳՄՍՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհրաժեշտ է տարակարգի շնորհման համար դիմում ներկայացնել ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունումից հետո։