Այսօր Տարեցների միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-ը` որպես Տարեցների միջազգային օր, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին: Սկզբում այն նշվել է միայն Եվրոպայում, ապա նաև ողջ աշխարհում:

Սա հնարավորություն է մեր երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, որոնք վաստակել են երջանիկ ծերության իրավունքը, և առիթ` անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին, դրանց լուծման ուղիների որոնմանը:

Հատկապես մեր ուշադիր վերաբերմունքի և ջերմության կարիքն ունեն հանգամանքների բերումով ծերանոցներում իրենց օրերն անցկանցնող տարեցները:

Ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուրիս պարտքն է անել հնարավորը, որպեսզի նրանք իրենց զգան հասարակության լիարժեք անդամներ: Կա մի շատ լավ ժողովրդական ասացվածք` «Սիրիր տարեցներին, որ ծերության արժանանաս»:




Լրահոս