2023 թվականին որդեգրման ենթակա է եղել 47 երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Վիճակագրական կոմիտեի կողմից սեպտեմբերի 27-ին հրապարակված ՀՀ սոցիալական մասին վիճակագրությունից տեղեկանում է, որ 2023 թվականին ծնողների՝ երեխայից հրաժարվելու մասին գրավոր 13 համաձայնություն է հաստատվել։

Որդեգրման երեխաների թիվը 2023 թվականին կազմել է 47 երեխա։

Որդեգրման ենթակա երեխաներից 18-ը երկու ծնող ունեցող երեխաներ են։

17 երեխա մնացել է առան ծնողական խնամքի։

1 երեխա միայնակ մոր երեխա է, 4-ը՝ միակողմանի ծնողազուրկ, 4-ը՝ երկկողմանի ծնողազուրկ, 1-ի ծնողներն անհայտ են, 2 երեխայի ծնողները զրկված են ծնողական իրավունքից։

47 երեխայից 26-ը աղջիկներ են, 21-ը՝ տղաներ։

Էմմա Միքայելյան




Լրահոս