
Խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հերթական քննիչ հանձնաժողովն է ձևավորվել։
Հանձնաժողովի նպատակն է ուսումնասիրել «բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները»։
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստին՝ Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ հանձնաժողովի 17 անդամներից 11-ը լինելու են ՔՊ-ից, 5-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 1 ներկայացուցիչ՝ «Պատիվ ունեմ»-ից։
Մանրամասները՝ տեսանյութում