ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պլանավորված պարտություն․ 44-օրյա պատերազմի 7-րդ օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

yerevan.today-ը գրում է․ 44-օրյա պատերազմի 7-րդ օրը ևս աչքի չընկավ որևէ լուրջ փոփոխությամբ տեղեկատվական դաշտում։ Թե սահմանային փոփոխություններն ինչպիսի դրսևորում էին ստանում, չգիտենք, բայց քարոզչական դաշտում նույնն էր՝ «հաղթում ենք»։

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ըստ հետախուզական տվյալների, ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը, իսկ դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում։

Արծրուն Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով հարվածել է քաղաքացիական այնպիսի ենթակառուցվածքների, որոնք կարող են բնապահպանական աղետ առաջացնել։

Արցախի ՊԲ-ն էլ հայտնեց, որ կորցրել ենք 51 զինծառայող։

Այդ օրը Ադրբեջանի նախագահ Ալիևը թվիթերում հայտնեց, որ ադրբեջանական զորքերը դրոշ են բարձրացրել Մատաղիսում։ Ալիևը իր թվիթերում գրեց նաև մի շարք գյուղերի, այդ թվում՝ Թալիշի գրավման մասին։ Հայկական կողմից հերքվեցին տեղեկությունները։ Հետո պարզվեց, որ իրականում կորցրել էինք։

Ի դեպ, հենց այս օրը ՊՆ-ն հայատարարություն արեց ուղղված լրատվամիջոցներին՝ ուղիղ եթերում լուսաբանումները դադարեցնելու։

Այդ օրը Հայաստանում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հրապաարակայնորեն հնչեց Նիկոլ Փաշինյնի հրաժարականի պահանջ՝ դա դիտելով հաղթանակի միակ հնարավորություն։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։




Լրահոս