ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մալաթիա-Սեբաստիայի բոլոր դպրոցների տնօրեններին կանչել են ոստիկանություն․ ինչ են պատմում երեխաները առևանգման փորձի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բոլոր դպրոցի տնօրեններին կանչել են ոստիկանություն՝ հարցաքննության:

ArmLur.am-ը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 116 դպրոցի բակում զրուցել է դպրոցի տնօրեն Թագուհի Հովհաննիսյանի հետ ծնողների աղմուկի, ոստիկանություն այցի մասին:

Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ինչ-որ մեկը դպրոցների մոտ երեխաներին նստեցնում է ավտոմեքենան և առևանգում։ Հրապարակումներում նաև նշվում է, թե բազմաթիվ ծնողներ այս հարցով ահազանգել են ոստիկանություն։

Արդյունքում՝ ոստիկանությունը պաշտոնապես հայտնեց, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: կատարավածից հետո Հ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեխաների առևանգման փորձի համար ձերբակալված 57-ամյա տղամարդը կալանավորվել է : տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի նկատմամբ առևանգման փորձի համար։

Ու մինչ գործով քննությունը շարունակվում է՝ Armlur.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում էր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բոլոր դպրոցի տնօրեններին կանչել են ոստիկանություն` հարցաքննության:

Ավելին, Armlur.am-ը զրուցել է այդ երեխաների հետ, որոնց հետ նման դեպք է պատահել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս