Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները փոխանցում է Մարկ Ռյուտեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։

Հանձնման պաշտոնական արարողությունից հետո նրանք ելույթ կունենան կազմակերպության աշխատակիցների առջև։ Այնուհետև Ռյուտեն իր առաջին ասուլիսը կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։

Ըստ լրատվամիջոցների՝ սպասվում է, որ Ռյուտեն կպահպանի Ստոլտենբերգի առաջնահերթությունները դաշինքում։ Խոսքը վերաբերում է Ուկրաինային աջակցությանը, ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերը մեծացնելուն և ԱՄՆ-ին եվրոպական անվտանգության մեջ ներգրավելու խնդրին:




Լրահոս